Գրոզնիում ահաբեկչություն է իրականացվել, մահացել է չորս, վիրավորվել` երեք մարդ

Գրոզնիում ահաբեկչություն է իրականացվել, մահացել է չորս, վիրավորվել` երեք մարդ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը, ժամը 13-ի սահմաններում Գրոզնի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդում է Չեչնյայի Հանրապետության ՆԳՆ մամլո ծառայությունը:

Ըստ նախնական տեղեկատվության, պայթյունի արդյունքում զոհվել է 4, վիրավորվել` 3 մարդ: Զոհվածները զինծառայողներ են:

Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքը գործարկել են 2 մահապարտ-ահաբեկիչներ: Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է, աշխատում է քննչական-օպերատիվ խումբ, պարզաբանվում են պայթուցիկ սարքի տեսակն ու հզորությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---