Timbaland-ը և Pink-ը աշխատում են վերջին 10 տարիների ընթացքում Շերի առաջին ալբոմի վրա

Timbaland-ը և  Pink-ը աշխատում են վերջին 10 տարիների ընթացքում Շերի առաջին ալբոմի վրա

PanARMENIAN.Net - Ամերիկահայ երգչուհի Շերի նոր ալբոմը պարունակելու է դուետ Lady Gaga-ի հետ: Ալբոմի վրա աշխատել է նաև հայտնի ռեփեր Timbaland-ը: Երկու երգերի հեղինակ է հանդիսանում երգչուհի Pink-ը, հաղորդում է VVN Music-ը:

Շերի նախկին ալբոմը` Living Proof-ը, լույս է տեսել 2001թ, երբ նա հայտարարել էր, որ այդ ալբոմի աջակցությանն ուղղված պրոմո-տուրը նրա կարյերայում վերջինն է լինելու:

Ավելի ուշ նա պայմանագիր է ստորագրել Լաս Վեգասի «Կոլիզեյ» թատրոնի հետ և նախորդ տարի հայտարարել է, որ աշխատում է նոր ալբոմի շուրջ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---