Օլիմպիական խաղեր. Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ելույթը կսկսի 1/8 եզրափակչից![]() 6 օգոստոսի 2012 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Լոնդոնում կկայանա Օլիմպիական խաղերի հունհռոմեական ըմբշամարտի 66 և 96 կգ քաշային կարգի հանդիպումները: Այս երկու քաշային կարգերում էլ Հայաստանը ունի ներկայացուցիչներ: 66 կգ քաշում հանդես կգա Հովհաննես Վարդերեսյանը: Նա իր ելույթը կսկսի որակավորման փուլից, և մրցակիցը կլինի Կիմ Հուեոնվուն (Կորեա): Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից: Այստեղ նա կհանդիպի իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ: Հայաստանի հունահռոմեական ըմբիշներից Օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը: Իսկ Հայաստանի Օլիմպիական հավաքականից մեդալ է նվաճել նաև ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա դարձել է բրոնզե մեդալակիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |