«ԱՍՈՐԻՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԵՆ ԴԱՍՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԵԶԴԻՆԵՐՆ ՈՒ ՄՈԼՈԿԱՆՆԵՐԸ` ԱՇԽԱՏԱՆՔԸ»18 դեկտեմբերի 2004 - 20:08 AMT PanARMENIAN.Net - «Ասորական համայնքի ներկայացուցիչների շրջանում բարձր է դասվում կրթությունը ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների կողմից, այն դեպքում երբ եզդիները եւ ռուս-մոլոկանները երեխաների կրթությունը ստորադասում են նրանց մասնակցությանը տնտեսական աշխատանքներին եւ ավանդական արժեքներին հավատարիմ մնալուն», այդ մասին են վկայում ազգային փոքրամասնությունների շրջանում կրթության հարցերին նվիրված հետազոտության արդյունքները, որոնք անց է կացրել «Հազարաշեն» ԱՄ: Դրա մասին երեկ Հայաստանի ԱՄ Հնեաբանության եւ ազգագրության ինստիտուտում տեղի ունեցած շնորհահանդեսի ժամանակ տեղեկացրել է Հայաստանի կառավարության ապարատի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության նախագահ Հ.Խարատյանը: Հետազոտությունը անց է կացվել Հայաստանի ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված 23 բնակավայրերում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |