Մինչև 20 տարեկանների շախմատի ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը բարձրացել է 3-րդ հորիզոնական 7 օգոստոսի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Աթենքում մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում կայացել է 5-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Յու Վեիի նկատմամբ և 4,5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական: Այս տուրում հաջող են հանդես եկել նաև Կարեն Գրիգորյանը, ով ավելի ուժեղ է գտնվել Օլիվեր Միկոգից (Հունգարիա): Գրիգորյանն ունի 4 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ Վահե Բաղդասարյանը հաղթել է Անտոն Պոդոլսկուն (Ուկրաինա): Նա 3 միավորով 50-րդ հորիզոնականում է: 6-րդ տուրում Տեր-Սահակյանը կխաղա Յու Յունգյուի հետ (Չինաստան), Գրիգորյանը` Ժերեբուխի (Ուկրաինա), իսկ Բաղդասարյանի մրցակիցն է լինելու Ինդիյիչ Ալեքսանդարը (Սերբիա): Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը զիջել է Լիսա Շուլցին (Հոլանդիա): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |