Խաղաղության կորպուսի կամավորները ՀՀ շրջաններում կաշխատեն ԽԿ երկու ծրագրի շրջանակում

Խաղաղության կորպուսի կամավորները ՀՀ շրջաններում կաշխատեն ԽԿ երկու ծրագրի շրջանակում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն անցկացրեց 42-րդ Խաղաղության կորպուսի կամավորների երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

ԽԿ կամավորները դասընթացների ավարտից հետո կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ կապրեն երկու տարի և կաշխատեն ԽԿ երկու ծրագրերի շրջանակում` անգլերեն լեզվի ուցուցում և համայնքի ու երիտասարդության զարգացում: Միջոցառումը նաև տոնում էր 11-շաբաթյա դասընթացի հաջող ավարտը, որի ընթացքում կամավորները նաև սովորել էին ինտենսիվ հայերեն:

Բրյուս Դոնահյուն հանդես եկավ բացման խոսքով, որում շնորհավորեց մասնակցիներին դասընթացն ավարտելու կապակցությամբ: «Խաղաղության կորպուսը շուրջ 20 տարի գործում է Հայաստանում, և հուսով եմ, որ այդ գործունեությունը դեռ երկար կշարունկավի: Դուք պիտի գիտակցեք ձեր առաքելության լրջությունը, քանի որ ինչ-որ առումով յուրաքանչյուրդ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան եք դառնում»,- ասաց նա:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Խաղաղության կորպուսի հայաստանյան գրանսեյակի տնօրեն Դոյվիդ Լիլլին, ընդգծելով, որ մասնակիցները հաղթահարել են իրենց առջև դրված դժվարությունները:

«Այսօրվանից դուք նոր կյանք եք մտնելու: Հաջողություն եմ մաղթում ձեզ այս առաքելության իրականացման գործում»,- նշեց նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---