Մինչև 2015-ը հայերենը կդասվի լեզուների շարքին, որոնք օգտագործվում են Լոս Անջելեսում ընտրությունների ժամանակ

Մինչև 2015-ը հայերենը կդասվի լեզուների շարքին, որոնք օգտագործվում են Լոս Անջելեսում ընտրությունների ժամանակ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշել է հայերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներն աստիճանաբար ներառել լեզուների ցուցակում, որոնք օգտագործվում են քաղաքային ընտրությունների ժամանակ: «Այդ լեզուներով ընտրաթերթիկներ չեն տպվի, քանի որ դա շատ թանկ կարժենա: Բայց քաղաքապետարանը կդիմի տարբեր համայնքներին, որպեսզի նրանք կարողանան տրամադրել այդ լեզուներն իմացող մարդկանց, ովքեր կկարողանան թարգմանել ընտրությունների հետ կապված տեղեկատվությունը»,- գրում է Contra Costa Times թերթը: Այդ նախագիծը պլանվորվում է իրագործել 2015-ին:

Իր հերթին, խորհրդական Պոլ Կրեկորյանը հայտարարել է, որ հայոց լեզուն քաղաքում ամենաշատ օգտագործվող լեզուն է անգլերենից, իսպաներենից և կորեերենից հետո, հաղորդում է Nouvelles d'Arménie-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---