Պրոմեթեյ բանկը կազմակերպում է բարեգործական չվերթեր` սիրիահայ երեխաների հանգիստը Հայաստանում անցկացնելու համար![]() 7 օգոստոսի 2012 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Պրոմեթեյ բանկը, կարևորելով ազգային միասնականության դերը հասարակական կյանքում և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, ֆինանսավորել է բարեգործական չվերթեր՝ սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու նպատակով: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի Տուն» ծրագրի շրջանակներում երիտասարդները հայրենիքում կայցելեն պատմամշակութային և տեսարժան վայրեր, կծանոթանան հայկական դարավոր արժեքներին և կվայելեն իրենց հանգիստը ամառային ճամբարներում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Բարեգործական չվերթերը կիրականացվեն Երևան-Դամասկոս-Երևան ուղղությամբ օգոստոսի 9-ին և 23-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |