ԵՆԲ-ը Հայաստանին կտրամադրի 30,316 մլն եվրո Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցման համար![]() 7 օգոստոսի 2012 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հեյնս Օլբերսը ստորագրել են վարկային պայմանագիր Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցման համար 30,316 մլն եվրո տրամադրելու մասին: «Դա վերաբերվում է ողջ ենթակառուցվածքի արդիականացմանը քաղաքացիների և ապրանքների կողմից սահմանն օրինական կերպով հատելը թեթևացնելու համար: Եվ դա պետք է անել ԱՀԿ չափանիշներին համապատասխան»,- համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, դրանում շահագրգռված են եվրոպական երկրները, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան, որոնց հետո Հայաստանն առևտուր է իրականացնում: Ֆինանսների նախարարը նշել է, որ այդ երեք ՀԱԿ-երի վերակառուցման համար բացի Եվրոպական ներդրումային բանկից 10,294 մլն եվրո կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, 12 մլն եվրո` Հարևանության ներդրումային գործակալությունը, 3,318 մլն եվրո գրանտ` Եվրամիությունը, 0,8 մլն եվրո` UNDP-ն: «Ծրագիրը կիրականացնի UNDP-ն, իսկ գլխավոր շահառուն Պետեկամուտների կոմիտեն է»,- հավելել է նա: Գաբրիելյանի խոսքով, Եվրոպական ներդրումային բանկի վարկի մարման ժամկետը 4,25 տարի է, արտոնյալ մարման ժամկետը` 2 ամսից 7 տարի, իսկ տոկոսադրույքը յուրաքանչյուր տրանշի համար լողացող է լինելու: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |