Սիրիահայերն ահազանգում են. գնալով Հալեպից դուրս գալն ավելի վտանգավոր է դառնում 7 օգոստոսի 2012 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հալեպում բնակվող սիրիահայերը վախենում են տանից դուրս գալ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար, գրող-հրապարակախոս Անահիտ Ադամյանը: Նրա խոսքով` էջին վերջերս դիմել է մի սիրիահայ տղամարդ, ով հայտնել է, որ Հալեպում իրավիճակը շատ լարված է:«Ասում է` անընդհատ կրակոցներ են հնչում և ռումբեր պայթում: Ընտանիքով չգիտեն ինչ անել և փակվել են իրենց տան նկուղում: Ասում են` հազիվ են կարողացել տեղյակ պահել մեզ այդ մասին», - ասաց Ադամյանը: Սիրիահայը նաև տեղեկացրել է, որ լույսերը գնում-գալիս են, հեռախոսն անջատված է, ինտերնետ կապն էլ շատ վատ է աշխատում: «Չկա ոչ մի կոմունալ ծառայություն, որ աշխատի: Իրենք ուզում են ընտանիքով գալ Հայաստան, բայց չեն կարողանում, քանի որ, իր ասելով` քաղաքից դուրս գալը վտանգավոր է», - հավելեց հրապարակախոսը: Նշենք, որ այժմ երկրի Հալեպում կառավարական զորքորը շարունակում են Սիրիական ազատ բանակի գրոհայինների դեմ ուղղված լայնազանգված ռազմական օպերացիաները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |