ՌԴ ԶՈւ ԳՇ. Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմաբազաները չեն մասնակցի «Կովկաս 2012» զորավարժություններին

ՌԴ ԶՈւ ԳՇ. Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ռուսական ռազմաբազաները չեն մասնակցի «Կովկաս 2012» զորավարժություններին

PanARMENIAN.Net - Աբխազիայի, Հայաստանի և Հարավային Օսեթիայի տարածքներում տեղակայված ռուսական ռազմական բազաների զորքերը չեն ընդգրկվելու «Կովկաս 2012» հրամանատարական-շտաբային ռազմավարական զորավարժություններում, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով, զորավարժություններն անցկացվելու են միայն ՌԴ տարածքում: Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը նշել է, որ զորավարժությունների ուղղվածությունը չի ենթադրում սպառնալիք այլ երկրներին և ռազմաքաղաքական դաշինքներին:

Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---