ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՎ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՄԱՍՆԱՏՎԻ, ԳՏՆՈՒՄ Է «ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

PanARMENIAN.Net - Տիգրիս եւ Եփրատ ավազաններն ապագայում պետք է միջազգային վերահսկողության տակ անցնեն ըստ գաղտնի զեկույցի, որը«Թուրքիայի կառավարությունը թաքցնում է ժողովրդից», հայտարարել է թուրքական «Բարօրություն» կուսակցության առաջնորդ Ռեջաի Կուտանը: Այս մասին տեղեկացնում է «Յենի Շաֆագ» թուրքական թերթը: Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա այն կմասնատվի, գտնում է ազդեցիկ թուրք քաղաքական գործիչը: «Կառավարությունը ժողովրդին չի հայտնել ԵՄ-ի կողմից պատրաստված այդ զեկույցի մասին, որտեղ նշվում է, որ ապագայում խմելու ջուրն ավելի թանկ կարժենա քան նավթը»: Հատկապես այդ պատճառով, Տիգրիսն ու Եփրատը, համարվելով Մերձավոր Արեւելքում խմելու ջրի ամենահզոր աղբյուրները, պետք է միջազգային վերահսկողության տակ անցնեն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---