Վախճանվել է «20-րդ դարի Պագանինին»` Ռուջերո Ռիչչին

Վախճանվել է «20-րդ դարի Պագանինին»` Ռուջերո Ռիչչին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում օգոստոսի 6-ին 94 տարեկանում մահացել է ամերիկացի վիրտուոզ ջութակահար Ռուջերո Ռիչչին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, գրում է The Strad ամսագիրը` նվիրված դասական երաժշտությանը: Ռիչչիի որդին` Ժան Ֆրանկոն, պատմել է, որ երաժիշտը մահացել է սրտի անբավարարությունից:

Ռիչչիին առավել մեծ հռչակ է բերցել Պագանինիի ստեղծագործությունների կատարումը: Ինչպես նշում է BBC News-ը, Ռիչչիին երբեմն անվանել են «20-րդ դարի Պագանինի»:

Ռուջերո Ռիչչին ծնվել է 1918-ին Կալիֆորնիայում: Ջութակ նվագել սովորել է վեց տարեկանում: Իր կյանքի ընթացքում Ռիչչին տվել է ավելի քան 5 հազար համերգներ 65 երկրներում: Նա դասավանդել է Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում, որի պրոֆեսորն է եղել իր ուսուցիչ Լուիս Պերսինջերը:

Երաժշտական քննադատ Նորման Լեբրեխտը գրել է, որ ոսկե դարի բոլոր ջութակահարներից ամերիկյան վիրտուոզ ջութակահարն ամենաժողովրդավարականն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---