Նարինե Հովհաննիսյան. «Առաջին անգամը չէ, որ Երևանի դպրոցները սփյուռքահայ աշակերտներ են ընդունում»![]() 7 օգոստոսի 2012 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով օրերս Երևանում 3 ավագ դպրոց է առանձնացվել Սիրիայից ժամանած հայ աշակերտների համար: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ չափանիշներով են առանձնացվել այդ դպրոցները և արդյոք դրանք պատրաստ են ընդունել սիրիահայ դպրոցականներին ասաց, որ սա առաջին անգամը չէ, ոչ սփյուռքից ժամանած աշակերտները պետք է հայկական դպրոցում սովորեն և նախկինում որևէ խնդիր այս չի առաջացել: «Այս երեք դպրոցն առանձնացվել են ըստ տարածքի, այսինքն մենք տեղեկացանք, որ Սիրիայից ժամած մեր հայրենակիցները հիմնականում Կենտրոնում են ապրում և Մասիվում, ըստ այդմ որոշեցինք առանձնացնել դպրոցներ հենց այդ տարածքներում: Բայց սա չի նշանակում, որ այդ աշակերտները միայն նշված դպորցներ կարող են գնալ, մայրաքաղաքի բոլոր դպրոցներն էլ պատրաստ են ընդունել սիրիահայ աշակերտներին, այստեղ որևէ սահմանափակում չկա»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը: Ըստ Նարինե Հովհաննիսյանի առանձնացվել են հատկապես ավագ դպրոցներ, որպեսզի հետո հոսքեր ստեղծելու հնարավորություն լինի: «Եթե աշակերտների մեծ մասը դիմի այդ դպրոցներից որևէ մեկին, ապա հնարավոր է` հատուկ հոսք ստեղծվի նրանց համար, այդ դեպքում կկարողանանք նաև Սիրիայից ժամանած ուսուցիչներին աշխատանքի տեղավորել հենց այդ դպրոցում», - ասաց նա`հավելելլով, որ արդեն իրնեց է դիմել Սիրիայից ժամանած կենսաբանության մեկ ուսուցիչ: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, նախօրեին անդրադառնալով այս հարցին, ասել էր, որ այդ դպրոցները պատրաստ չեն ընդունել սիրահայ աշակերտներին և չեն համապատասխանոմ այն նորմերին, որոնց սովոր են Սիրիայում բնակվող հայ աշակերտները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |