Օլիմպիական խաղեր. Ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը պարտվեց որակավորման փուլում![]() 7 օգոստոսի 2012 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր` օգոստոսի 7-ին, Լոնդոնում մեկնարկել են հունահռոմեական ըմբշամարտի 66 և 96 կգ քաշային կարգի հանդիպումները: 66 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանը որակավորման փուլում հանդիպեց աշխարհի բրոնզե մեդալակիր Կիմ Հուեոնվուին (Կորեա): Առաջին մրցափուլում կորեացին ավելի ակտիվ էր և փորձում էր անընդհատ միավորներ վաստակել: Հայ երիտասարդ ըմբիշը չկարողացավ գլորումը կատարել 0:1 հաշվով պարտվեց: Երկրորդ մրցափուլում կորեացին կատարեց երեք միավորանոց գլորում և ընդհանուր հաշվով հաղթեց 4:0 հաշվով: Եթե Հուեոնվուին հաջողվեց անցնել եզրափակիչ փուլ, ապա Վարդերեսյանը հնարավորություն կունենա պայքարել բրոնզե մեդալի համար: Այսօր ելույթ կունենա նաև Արթուր Ալեքսանյանը, որը 1/8 եզրափակչում կհանդիպի իտալացի Դաիգորո Տիմոնչինիին: Իսկ հայ ըմբիշներից արծաթե մեդալ մինչ այս պահը վաստակել է Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |