«ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ» խորագրով մրցույթի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 9-ին 7 օգոստոսի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Այս տարվա հունիսին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարել է «ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ» խորագրով լուսանկարների, պաստառների և գեղանկարների ցուցահանդես-մրցույթ, որի նպատակն է նպաստել ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ու ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խտրականության նվազեցմանը: Ցուցահանդես-մրցույթի արդյունքները կամփոփվեն մրցույթին ներկայացված աշխա-տանք¬ների եզրափակիչ ցուցադրության ընթացքում, որը կկայանա օգոստոսի 9-12-ը «Մոսկվա» կինո¬թատ¬րոնում: Ցուցահանդես-մրցույթի մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն լուսանկարի, պաստառի և գեղանկարի հեղինակները կստանան խրախուսական մրցանակներ: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2004 թվա¬կա¬նից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված «Կողմնո¬րոշ¬վե¬լու ժամանակն է» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալա¬րիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում և անցկացվում են հանրային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել բնակ¬չութ¬յան, հատ¬կապես երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերա¬բեր¬¬յալ գիտելիների մակարդակի բարձրացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |