Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը 8 օգոստոսի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով Օլիմպիական խաղերում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը: Հայաստանի պատվիրակներից առայժմ երեք մարզիկի է հաջողվել մեդալ նվաճել: Առաջին բրոնզե մեդալը նվաճեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Օլիմպիական խաղերում մեդալ է նվաճում կին մարզիկը: Երկրորդ, այս անգամ արդեն արծաթե մեդալը, իր օգտին գրանցեց հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ): Եվ վերջապես երրորդ, կրկին բրոնզե մեդալի արժանացավ կրկին հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Ահա այս մարզիկների նվաճած մեդալների շնորհիվ` Հայատսանի Օլիմպիական հավաքականը 205 երկրների մեջ զբաղեցում է 45-րդ տեղը: Նշենք, որ դեռ ելույթները չեն սկսել նիզականետորդ Մելիք Ջանոյանը, թաեքվանդիստ Արման Երեմյանը (80 կգ), ազատ ըմբիշներ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ) և Դավիթ Սաֆարյանը (66 կգ): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |