ՌԴ դեսպանը ռուսական իշխանությունների նման չի մեկնաբանում Կուբանի նահանգապետի սկանդալային հայտարարությունները![]() 8 օգոստոսի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի հարցերով ՆԳՆ Գլխավոր վարչության կոլեգիայի ընդլայնված նիստում, որի մասին PanARMENIAN.Net ն արդեն հաղորդել է, Կրանսոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի սկանդալային ելույթից հետո մեր գործակալությունը փորձել է մեկնաբանություն վերցնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյից: Ցավոք սրտի, դեսպանը ռուսական իշխանությունների նման զերծ է մնացել նահանգապետի խոսքերի մեկնաբանությունից, ով իր արտահայտություններով թույլ է տվել ռուսական օրենսդրության կոպիտ խախտումներ: Օգոստոսի 2-ի իր ելույթում Տկաչովը պարզաբանել է, թե ինչի համար է տարածաշրջանում ստեղծվում «կազակական ոստիկանություն», որը, նրա խոսքով, կոչված է Կրասնոդարի երկրամասից դուրս մղել Հյուսիսային Կովկասից եկվորներին, որոնք իրենց ոչ պատշաճ են պահում և պահպանել ժողովուրդների միջև առկա հավասարակշռությունը: Նահանգապետի խոսքով, «կազակական ոստիկանությունը» կարող է անել այն, ինչ չի կարող իրեն թույլ տալ սովորական ոստիկանությունը, որպեսզի չխախտի օրենսդրությունը: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |