Բելառուսը Շվեդիայից ետ է կանչել իր դեսպանությունը և կոչ արել Ստոկհոլմին նույն կերպ վարվել![]() 8 օգոստոսի 2012 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը որոշել է ետ կանչել Շվեդիայից իր դեսպանությունը, առաջարկելով շվեդական կողմին նույն կերպ վարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Միաժամանակ, բելառուսական կողմը հատուկ նշել է այդ միջոցների համատեքստում, որ խոսքը չի գնում դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Բելառուսի ԱԳՆ-ն հնարավոր է համարում երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայության նախկին մակարդակին վերադառնալն այն դեպքում, եթե շվեդական կողմը Մինսկի հետ երկխոսությունում «վերադառնա փոխադարձ հարգանքի և բարեկամական հարաբերությունների զարգացման աջակցության սկզբունքներին հետևելուն»: Իր հերթին, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կարլ Բիլդտն այդ որոշումը բացատրում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` «մարդու իրավունքներից» աճող վախով: «Լուկաշենկոյի վախը մարդու իրավունքներից հասել է նոր բարձունքների»,- ասել է նա Twitter-ում իր միկրոբլոգում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |