Ալեքսան Զաքյան. Հայաստանում չկա տուրիստ ներգրավելու պետական քաղաքականություն 8 օգոստոսի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չկա տուրիստ ներգրավելու պետական համակարգված քաղաքականություն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանը: «Կա հյուրանոցների պակասի խնդիր, մենք չունենք սերվիզի մշակույթ, մատուցվող ծառայությունների մակարդակը չի համապատասխանում գանձվող գներին: Բացի այդ, երկիրն ունի արտասահմանում գովազդվելու, իր մասին աշխարհում տեղեկացնելու խնդիր: Եթե տուրիստը գաղափար չունի մեր երկրի գոյության, արժանիքների մասին, բնական է, որ այլ երկրներ կմեկնի շրջելու»,- ընդգծեց նա` հավելելով, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեծ մասամբ գերմանախոս երկրներից, Իտալիայից, Իսպանիայից և Ռուսաստանից են: Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության տնօրենն ընդգծեց նաև, որ Հայաստանում տուրիզմի ոլորտում լուրջ վերլուծություն չկա: «Չկա տուրիզմի զարգացման վիճակագրություն, որպեսզի տուրօպերատորները կողմնորոշվեն ըստ դրա և կառուցեն իրենց ռազմավարությունը: Բայց պետք է նշեմ, որ մենք շատ մեծ պոտենցիալ ունենք, որը գործածելու համար անհրաժեշտ պայմաններն են պակասում»,- հավելեց նա: «Հայ ազգային շոու» ծրագրի գեղարվեստական ղեկավար Վարդան Սարդարյանը, որը Հայաստանի Ներգնա տուրօպերատորների միության անդամ է հանդիսանում, պատմեց իր շոուի մասին, որը, նրա խոսքով, աննախադեպ է: Այն տուրիստներին գրավելու համար է կազմվել և բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինում կատարվում են ժողովրդական երգեր և պարեր, դրանց միջոցով մատուցվում է հայ ժողովրդի պատմությունը` Նոյից մինչև մեր օրեր: Երկրորդ մասում ծրագրին ներկա ազգությունների հյուրերի հայտնի հիթերն են կատարվում, ինչը մեծ ոգևորությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից: Սարդարյանը նշեց, որ փակ միջոցառում է, բայց հնարավոր է, որ հետագայում այն կազմակերպվի նաև բացօթյա և ավելի լայն զանգվածների համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |