Դերեք Շիրինյանի և «Դորիանսի» համերգի տոմսերը կարժենան 5000-10.000 դրամ 8 օգոստոսի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Դորիանս» ռոք խմբի և հանրահայտ ամերիկահայ ստեղնահար Դերեք Շիրինյանի երևանյան համերգի տոմսերը կարժենան 5000, 7000 և 10000 դրամ: Համերգը տեղի է ունենալու սպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի հատուկ հյուրը լինելու է «Դիփ փարփլ» լեգենդար խմբի անդամ Գլեն Հյուզը: Համագործակցությունն իրականանում է Գարիկ Իսրայելյանի ուժերով, ով ծանոթացրեց երաժիշտներին իրար հետ: Համերգում կատարվելու են «Դորիանսի» ստեղծագործությունները: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ հայկական և հունական ծագումով ստեղնահար Դերեք Շիրինյանի անունը կապվում է համաշխարհային հարդ ռոքի և մեթալի հետ: Նա եղել է հայտնի Dream Theatre խմբի ստեղնահարը, Planet X սուպերխմբի հիմնադիրն է: Համագործակցել է Էլիս Քուփերի, Kiss, Slash խմբերի, Ալ դի Մեոլայի և շատ այլ հայտնի երաժիշտների հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |