Ադրբեջանական բանակն ինքնաոչնչացման եզրին է` մահացել է հերթական ադրբեջանցի զինվորը 8 օգոստոսի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի բանակում տեղի է ունեցել մահացու ելքով հերթական արտակարգ պատահարը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «տաբելային զենքից կրակելու արդյունքում Ադրբեջանի ՊՆ N զորամասում մահացել է ադրբեջանական բանկի զինծառայող Մուրադ Աղաքերիմլին», չորեքշաբթի օրը հաղորդել են ՊՆ մամլո ծառայությունից: Կատարվում է հետաքննություն: Օգոստոսի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով, հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ N զորամասում, որ տեղակայված է Նախիջևանում, ինքնասպանություն է կատարվել: Ադրբեջանի ազգային բանակի զինծառայող 19-ամյա Ռաֆիգ օղլու Իբաևը կրակել է իր վրա սեփական ծառայողական զենքից: Ընթանում է քննություն: Օգոստոսի 1-ին ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է Գերանբոյի շրջանի ՊՆ N զորամասի զինվոր Մեհդի Բահադիր օղլու Սուլթանովը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա «մահացել է իր ինքնաձիգից բացված կրակի արդյունքում»: Ըստ նախնական վարկածի, Սուլթանովը մահացել է իրեն ամրագրված զենքից բացված կրակի արդյունքում: Պաշտպանության մամլո ծառայությունը այդ լուրը հաստատել է ԱՊԱ գործակալությանը: Փաստով քննություն է ընթանում: Տառացիորեն օրերս, հուլիսի 30-ին, Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինվոր Աբբասով Օրհան Ղահրաման օղլուն, 1992թ. ծնված, զոհվեց զինակցի ձեռքից զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |