Imagine Entertainment-ը ֆիլմ կնկարահանի ֆուտբոլի լեգենդ Պելեի մասին 8 օգոստոսի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Imagine Entertainment կինոընկերությունը հայտարարել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մասին կենսագրական ֆիլմի վրա աշխատանքներ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, ֆիլմի պրեմիերան կկայանա 2014-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, որի եզրափակիչը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյում: Նախագծի նախաձեռնողն է «Նյու Յորք Կոսմոս» ֆուտբոլային ակումբի նախագահ Փոլ Քեմսլին, ում պատկանում է Պելեի կյանքի պատմության իրավունքը: Սցենարի վրա աշխատում են Ջեֆ Ցիմբալիստը և Մայքլ Ցիմբալիստը, որոնք էլ կդառնան ֆիլմի ռեժիսորները: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի Բրազիլիայում: Ֆիլմը կնիրվի աշխարհահռչակ մարզիկի մանկությանը և վաղ պատանեկությանը. դա կլինի հասունացման պատմություն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |