«Ժողովուրդ». Գյուղնախարարության աշխատակիցները կաշառք են վերցրել և ստուգումներ չեն անցկլացրել![]() 9 օգոստոսի 2012 - 09:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (6-րդ վարչություն) կաշառք վերցնելու համար ձերբակալել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) մի քանի աշխատակիցների: Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` 6-րդ վարչությունը պարզել է, որ ՍԱՊԾ աշխատակցուհիները Երեւանի մի շարք հացի եւ խմորեղենի արտադրամասերում ստուգումներ չանցկացնելու համար 2009-2012թթ. ընթացքում արտադրամասերի տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել եւ տարբեր ժամանակներում տարբեր չափերի կաշառք ստացել: Այս տեղեկությունը հաստատել նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ հայտնելով, որ արդեն քրեական գործ է հարուցվել 311 հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալ): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |