«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն օրերս Կիպրոսում կղզի՞ է գնել![]() 9 օգոստոսի 2012 - 10:08 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Կիպրոսում մի կղզի է գնել և այժմ զբաղված է առանձնատան ջրային համակարգի մոնտաժման աշխատանքներով։ Բայց դա չի խանգարում, նշում է թերթը, որպեսզի Քոչարյանի ընտանիքի անդամներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հունաստանում։ «Ավելին, նախկին նախագահի հարսը` երգչուհի Սիրուշոն, վերջերս Կիպրոսում մասնակցում էր համերգների»,- գրում է թերթը: «Ժողովուրդը» փորձեց կղզի գնելու վերաբերյալ տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն «վերջինս, ինչպես միշտ, մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեց»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |