Է. Նալբանդյանն ու Ինդոնեզիայի էկոնոմիկայի նախարարը կարևորեցին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը![]() 9 օգոստոսի 2012 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն: Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Ինդոնեզիայի էկոնոմիկայի հարցերի համակարգող նախարար Մուհամադ Հատա Ռայասայի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ինդոնեզական առևտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերի՝ ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանն ու Մուհամադ Հատա Ռայասային կարևորեցին Հայաստանի և Ինդոնեզիայի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ստեղծել հայ-ինդոնեզիական համատեղ համաձնաժողով: Երեկոյան, ավարտելով այցելությունը Ջակարտա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Օքլենդ, որտեղ օգոստոսի 9-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նոր Զելանդիայի արտգործնախարարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |