Մարաթոնյան լողի օլիմպիական մրցումների նախօրեին Սերպենտայն լճից ժամանակավորապես տեղափոխել են կարապներին![]() 9 օգոստոսի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Մարաթոնյան լողի օլիմպիական մրցումների նախօրեին, որոնք տեղի են ունենալու Հայդ պարկում` Սերպենտայն լճում, այստեղից ժամանակավորապես տեղափոխվել են կարապների երեք ընտանիքներ, որոնք ապրում են լճում: Թագավորական այգիների բնապահպանական ծառայության աշխատակիցը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է թռչունների անվտանգության շահերից ելնելով: Նա հավաստիացրել է, որ օլիմպիական մրցումների ավարտից հետո կարապները վերադարձվելու են լիճ, քանի որ այդ թռչունները սովոր են ապրել նույն տեղում: Բրիտանական հին օրենքների համաձայն, երկրի տարածքում գտնվող բոլոր կարապները միապետի սեփականությունն են, քանի որ այդ թռչունները բնակվում են Հայդ պարկում, գտնվում են Էլիզաթեբ 2-րդ թագուհու «հովանավորության տակ», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |