Է. Նալբանդյան. Ինդոնեզիայում ՀՀ դեսպանատան բացումը նոր լիցք կհաղորդի հայ-ինդոնեզական հարաբերություններին![]() 9 օգոստոսի 2012 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն: Նույն օրը կայացան Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայի բանակցությունները, որոնք ընթացան նախ առաձնազրույցի, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ: «Շարմ էլ-Շեյխում ուղիղ երեք ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանը մենք պայմանավորվեցինք գործնական քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը, և ես ուրախ եմ արձանագրել, որ այսօր, ի պատասխան Ձեր հրավերին, ես գտնվում եմ Ջակարտայում հենց այդ նպատակով: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ մոտ ապագայում Ինդոնեզիայում՝ Հարավ-Արևելյան Ասիայում կարևոր դերակատարություն ունեցող երկրում, դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին, ինչը հավելյալ նոր լիցք և որակ կհաղորդի մեր հարաբերություններին»,- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ նախարար Նատալեգավան շեշտեց, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին: Գործարար կապերի խթանման քննարկումների ենթատեքստում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ինդոնեզիայի Առևտրի պալատների համագործակցության հնարավորությունը: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորան գործընթացի վերջին զարգացումները: Նախարաները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի: Ինդոնեզիայի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում, ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ: Մարտի Նատալեգավան տեղեկացրեց Ջակարտայում տեղակայված ԱՍԵԱՆ-ի՝ տարածաշրջանում աճող դերակատարության, այդ կառույցի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացների մասին: Հայաստանի արտգործնախարարն իր ինդոնեզացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երևան: Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին»: Հանդիպումից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |