Նոր Զելանդիայի հավաքականի «Օլիմպիական տանը» հրդեհ է բռնկվել 9 օգոստոսի 2012 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները, երեկ հրդեհ է բռնկվել Նոր Զելանդիայի հավաքականի «Օլիմպիական տանը», որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Մարզիկների կողմից բաց հարթակում խորոված պատրաստելու ընթացքում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Հրշեջները տարհանել են շուրջ 700 հոգու և չեզոքացրել կրակը: Միջադեպը տեղի է ունեցել նորզելանդական պատվիրակության կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ, որտեղ հավաքվել են մի քանի հարյուր հոգի: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, որը հետաքննում է միջադեպը, հրդեհն առաջացել է գազի բալոնների պայթյունի հետևանքով, որոնք օգտագործվել են խորովածի պատրաստման ժամանակ: Ըստ ունեցած տեղեկատվության, տուժածներ չկան: Միջադեպից հետո շենքը փակել են, բայց բացառված չէ, որ այն կբացվի 2012-ի Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |