Սերգեյ Դորոնչենկո. Մենք չենք կասկածում, որ Օզբիլիսն օգտակար կլինի «Կուբանին»![]() 9 օգոստոսի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Հայաստանի հավաքականի և Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը բժշկական զննում կանցնի «Կուբանում», որից հետո պայմանագիր կստորագրի ռուսական ակումբի հետ: «Մեզ մոտ անցում կատարելու բանակցությունների ակտիվ փուլը սկսվել է այն բանից հետո, երբ նրա թեկնածությունը հաստատել թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն»,- «Կուբանի» մարզական տնօրեն Սերգեյ Դորոնչենկոյի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նա նշել է, որ Օզբիլիսն անցել է եվրոպական ֆուտբոլի հիանալի դպրոց և, չնայած իր երիտասարդ տարիքին, նա ազգային հավաքականի մակարդակի փորձառու խաղացող է և իսկական պրոֆեսիոնալ. «Այնպես որ մենք չենք կասկածում, որ նա օգտակար կլինի թիմին: Մեզ մնում է սպասել բուժզննման արդյունքներին, որպեսզի իսկույն պայմանագիր ստորագրենք»: Գործարքի մարմասնեըը չեն հրապարակվում, սակայն transfermarkt.de մասնագիտացված պորտալի գնահատմամբ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 600 հազար եվրո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |