Անդրեյ Դանկո. Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին![]() 9 օգոստոսի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Դանկոն բարձր է գնահատել բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի ավագ Դավիթ Հայրապետյանի ելույթը, ով քառորդ եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերհատ Պեհլիվանին: «Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց որպես թիմի ավագ և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին: Եթե նա շարունակի այդպես բռնցքամարտել, ապա կկարողանա հաղթել չինացի աշխարհի չեմպիոն Զոու Շիմինգին»,- Դանկոյին մեջբերում է «Ռ-Սպորտ» գործակալությունը: Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում Հայրապետյանը կմրցի Կաեո Պոգրայունի (Թայլանդ) հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |