Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պահանջում են լրացուցիչ ժամանակ տալ իրենց

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պահանջում են լրացուցիչ ժամանակ տալ իրենց

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 17:30 Ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` Հարսնաքարի գործով նյութերին ծանոթանալու համար փաստաբաններին մեկամսյա ժամկետ տրամադրելու պահանջով: «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ միայն այս պարագայում հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը:

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն մեկ օր ժամանակ: «Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:

Սա վկայում է այն մասին, որ քաղաքական իշխանություններն ու իրավապահները զբաղված են քրեական գործի կոծկմամբ»,- ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---