Երիտասարդական խորհրդարանն իր շեշտը չդրեց միայն երիտասարդների վրա, ասում են անդամները

PanARMENIAN.Net - Երիտասարդական խորհրդարանն իր մեկամյա գործունեության ընթացքում շեշտը չդրեց միայն երիտասարդներին վերաբերող խնդիրների վրա: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԵԽ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով ԵԽ անդամները ԱԺ առաջարկներ են ներկայացրել հարկային, առողջապահական, կամավորական դաշտերում:

ԵԽ-ն ունեցավ 131 անդամ, որոնցից 42-ն ընտրվել են ինքնաառաջադրման սկզբունքով, մնացածը` կուսակցական սկզբունքով: Խորհրդարանի առաջին նախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Ազգալդյանը նշեց, որ այն հսկայական փորձ է երիտասարդներին համագործակցության եզրեր գտնելու, ԱԺ գործունեությանը հետևելու համար:

ԵԽ ՀՅԴ խմբակցության քարտուղար Ազատուհի Սիմոնյանն էլ նշեց, որ ցանկալի կլինի, որ ԵԽ-եւմ ավելի հաճախ նիստեր գումարվեին, և ավելի ակտիվ լիներ անդամների ներկայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---