Կարեն Բեքարյան. Պետք չէ կապել գազի գնի մասին հայտարարությունը և Եվրասիական միության հարցերով հատուկ հանձնաժողովի ստեղծումը 9 օգոստոսի 2012 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Գազի գնի մասին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունների և հատուկ հանձնաժողովի ստեղծման միջև, որը զբաղվելու է Եվրասիական միության հարցերով, կապ չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացում» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը: «Գազի գնի մասին որոշում չի ընդունվել: Ուղղակի ամրագրվել է, որ առկա է փոխադարձ համաձայնություն գազի գնայոցաման սկզբունքների շուրջ»,- հայտարարել է նա: Բեքարյանի խոսքով, կողմերն «ընդունել են գազի միջազգային գների փաստը, որ տարածաշրջանում տարբերություն կա գազի միջազգային գներից և դա պետք է հաշվի առնել, և հայկական տնտեսությունը պետք է պահպանի մրցունակությունը գազի գնի վերջնական որոշումից հետո»: Նա դրա հետ կապել է նաև Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ նա «կողմ» է և իր կողմից ջանքեր կգործադրի հայկական տնտեսության և նրա մրցունակության զարգացման համար: «Այժմ մենք գազի գնի մասին համաձայնագիր չունենք: Մենք ունենք այն, որ հակառակ կողմը գիտակցում է մեր կողմից բարձրացված խնդիրները»,- հավելել է փորձագետը: Հայաստանն ու Ռուսաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն ներմուծվող ռուսական գազի գնի հարցում: Այդ մասին օգոստոսի 8-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսասատնաի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում: «Մենք այսօր խոսել ենք այնպիսի կարևոր թեմայի շուրջ, ինչպիսին է Հայաստան ներմուծբող բնական գազի գինը: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |