Կայացավ ոստիկանության համակարգող խմբի առաջին նիստը![]() 9 օգոստոսի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ ոստիկանության համակարգող խմբի առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, 2012 թ. սեպտեմբերի 9-ին եւ 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով, ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է համակարգող խումբ: Նիստում քննարկվել են համակարգող խմբի անդամների բարձրացրած հարցերը, եղան ընտրություններում հնարավոր խնդիրների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկներ: Նշվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար ոստիկանության կողմից արդեն իրականացվել եւ իրականացվում են հետեւողական նախապատրաստական աշխատանքներ, որոնց արդյունքն ակնհայտ կդառնա ընտրությունների օրը: Ամփոփելով նիստը` համակարգող խմբի ղեկավար Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ընտրությունների բնականոն ընթացքն ու հասարակական կարգն ապահովելու` ոստիկանության առջեւ դրված խնդրի կարեւորությունը եւ հանձնարարեց լիարժեք ու բարձր կարգապահությամբ կատարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման աշխատանքները, ինչպես եւ բուն ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ ոստիկանության պետի հրահանգները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |