Հայաստանի մտնելը Եվրասիական միություն պատմական անհրաժեշտություն է, համոզված է Դավիթ Հակոբյանը 9 օգոստոսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ողջունում է Հայաստանի հնարավոր անդամակցությունըԵվրասիական միությանը, որը պլանավորում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Իրականում Ռուսաստանի հետ տեղի է ունենում ոչ միայն ռազմական ինտեգրացում, այլ, որ ավելի կարևոր է, ռազմաքաղաքական ինտեգրացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Միաժամանակ Հակոբյանը նշել է, որ այս միությունը ձևավորվում է կամավորական հիմունքով, ի տարբերություն եվրաինտեգրացման, որին Հայաստանին հարկադրում են: «Մենք Ռուսաստանի մոտ ենք գնում ոչ որպես ստրուկներ»,- նշել է նա: Հակոբյանի խոսքով, այսօր անհրաժեշտություն է ի դեմս Եվրասիական միության նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը: «Պանամերիկյան գերիշխանությունը վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության համար»,- ասել է նա: «Ռուսական երկգլուխ արծիվը, որը նայում է արևելք և արևմուտք, թևեր չունի առանց հանրապետությունների: Հանրապետություններն առանց Ռուսաստանի առանց արծվի գլխի են»,- հավելել է հայ մարքսիստների առաջնորդը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |