Ամուսնության տարիքային շեմը 18 տարին սահմանելու մասին որոշումը կվերանայվի![]() 9 օգոստոսի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը կվերանայի աամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարին սահմանելու մասին իր որոշումը: «Նման որոշում է կայացվել քանի որ Հայաստանի եզդիական համայնքը նամակ է ուղարկել կառավարություն` խնդրելով տարիքային շեմը նվազեցնել մինչև 16 տարեկան»,- կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ինձ զեկուցեցին, որ Ռուսաստանում թույլատրվում է ամուսնանալ 14 տարեկանից, եւ օրենսդրական սահմանափակումներ չկան: Անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ եւս առողջապահության, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ քննարկել այս հարցը: Հարկավոր է հարցը դիտարկել տարբեր տեսանկյուններից, քանի որ եթե այդ տարիքում ամուսնանում են, ուրեմն մենք խաթարում ենք այդ մարդկանց բնական կենսակերպը», - ասել է վարչապետը: Նշենք, որ ավելի վաղ` հուլիսի 12-ին, Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել աղջիկների եւ տղաների համար ամուսնության նվազագույն տարիքային շեմը 18 տարեկանը սահմանելու առաջարկը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |