ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը![]() 9 օգոստոսի 2012 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հաստատել է կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, 2012 թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։ Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը կառավարության 2012 թ. հունվարի 12-ի` ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2012 - 30.06.2012 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 46 կետից կատարվել է 45-ը կամ 97.8 տոկոսը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունում արդեն լսվել է 16 գերատեսչության հաշվետվությունը, մյուսները հաշվետվություն կներկայացնեն արձակուրդից վերադառնալուց հետո։ Ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարություններ։ Փոփոխություններ և լրացումներ կատարելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումներում, կառավարությունը վերաբաշխել է ընթացիկ տարում ՀՀ մարզերում իրականացվելիք շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և գնման պայմանագրերի կնքման արդյունքում տնտեսված գումարները` դրանք ուղղելով համայնքների առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացմանը։ ՀՀ օրենսդրությանը համապատասխան և հիմք ընդունելով կառավարության 2012 թ. ապրիլի 12-ի նիստում հավանության արժանացած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված 2008-2012 թթ. պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը` գործադիրը 2012 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ ֆինանսների նախարարին թույլատրել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային միջոցների հաշվին» ծախսային ծրագիրը ֆինանսավորել 2012 թ. պետբյուջեի ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին` դրանք կայունացման դեպոզիտային հաշվից մինչև 2012 թ. բյուջետային տարվա ավարտը վերականգնելու պայմանով, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |