Հերթական արտակարգ պատահարը ադրբեջանական բանակում. Զինվորը զենքի մաքրման ժամանակ կրակել է իր զինակցի վրա![]() 9 օգոստոսի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակը «դժբախտ պատահարի» արդյունքում կորցրել է ևս մեկ զինվոր: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Շամքիրի ռազմական միավորման զինվորական մասում, որը տեղակայված է Ղազախի շրջանում: Զինվոր Բահրուզ Սեյդուլլահ օղլու Ռահիմովը զոհվել է իր զինակցի ձեռքում գտնվող զենքից իրականացված կրակոցի արդյունքում: Ըստ հաղորդագրության, միջադեպը տեղի է ունեցել զենքի մաքրման պահին: Անզգուշության պատճառով իրակացրած կրակոցի արդյունքում, փամփուշտը դիպել է Ռահիմովին և նա մահացել է: Նախարարության մամլո ծառայությունում հաստատել են պատահարի փաստը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |