ՀՀ կառավարությունը հստակեցրել է գիշերը հրավառություն կազմակերպելու ժամերը![]() 9 օգոստոսի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը սահմանել է, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23։00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01։00-ն` ՀՀ պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Ամանորին` նաև քաղաքացիների կողմից։ Գործադիրը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, հնարավորություն է տալիս տնտեսական շրջանառության մեջ դնել պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար հատկացված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ գործառույթներն իրականացնել միասնական մոտեցմամբ, ապահովել գործընթացի առավելագույն հրապարակայնությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |