Ուկրաինայի հայերի միության նախագահը մեծ նշանակություն է տալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ուկրաինա կատարելիք այցին

Ուկրաինայի հայերի միության նախագահը մեծ նշանակություն է տալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Ուկրաինա կատարելիք այցին

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II այցը Ուկրաինա, շատ կարևոր է հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ամրացման տեսնակյունից, Analitika.at.ua-ին հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը` մեկնաբանելով Կաթողիկոսի այցը Չերնովցի քաղաք:

«Ուկրաինայի հայերի միությունը մեծ ուշադրություն է դարձնում հայկական պատմա-մշակութային ժառանգության օբյեկտների վերածնմանն ու պահպանմանը: Մենք իրավունք չունենք կորցնելու մեր նախնիների թողած պատմական ժառանգությունը»,-ասել է նա:

Օգոստոսի 11-ին Ուկրաինա կժամանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II: Այցի ընթացքում ծրագրվում է հանդիպել ուկրաինական իշխանության և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---