Օձերն ակտիվացել են. 3 ահազանգ մեկ օրում

Օձերն ակտիվացել են. 3 ահազանգ  մեկ օրում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի Չարենցի 8/1 տան մոտ բնակիչներն օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Դավթաշենի 1-ին փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Նույն օրն ահազանգ է ստացվել, որ օձ են նկատել Երևանի Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտ: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ մասնագետը:

Առաջին 2 դեպքում օձ չի հայտնաբերվել, իսկ Գաջեգործների 2-րդ փողոցից հայտնաբերված օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---