Կաթողիկոսը մեկնել է Ռումինիա

Կաթողիկոսը մեկնել է Ռումինիա

PanARMENIAN.Net - Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը և հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:

Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գևորգյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը և պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---