Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար է ընտրվել Սերգեյ Մկրտչյանը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին։

Քաղաքապետը ներկայացրել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, համաձայն որի ավագանու անդամի լիազորությունները վայր դրած Դերենիկ Դումանյանի մանդատը փոխանցվել է ավագանու թեկնածության ցուցակում հաջորդ համարն զբաղեցնող Մանասե Թադևոսյանին:

Շնորհավորելով խմբակցության նոր ղեկավարին և ավագանու նոր անդամին` Տարոն Մարգարյանը նշել է, որ նրանցից ակնկալում է ակտիվ աշխատանք և գործուն մասնակցություն բոլոր նախաձեռնություններում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---