Բրո Հասանյան. Եզդի աղջիկը պետք է իրավունք ունենա օրինական ամուսնանալու 16 տարեկանում

Բրո Հասանյան. Եզդի աղջիկը պետք է իրավունք ունենա օրինական ամուսնանալու 16 տարեկանում

PanARMENIAN.Net - Եզդի աղջիկը պետք է իրավունք ունենա օրինական կերպով ամուսնանալու 16 տարեկանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց եզդիների շեյխ Բրո Հասանյանը: «Մենք` եզդիներս, լինելով ազգային փոքրամասնություն, իրավունք ունենք ապրելու մեր ազգային սովորույթներով: Օրենքով աղջիկների ամուսնության տարիքը սահմանված է 18, սակայն եզդիների մոտ, եթե աղջիկը 16 տարեկանում հարմար փեսացու ունի, համայնքը ներքին կարգով նրանց թույլատրում է ամուսնանալ: Մենք պահանջում ենք եզդի աղջիկների համար 16 տարեկանը սահմանել ամուսնության տարիք, որպեսզի այդ ամուսնությունները նաև օրինական լինեն»,- բացատրեց նա` մեկնաբանելով եզդիների համայնքի երեկվա դիմումը կառավարությանը` աղջիկների ամուսնության տարիքը 18-ից մինչև 16 տարին նվազեցնելու խնդրանքով։

Բրո Հասանյանը բացատրեց, որ եզդիներն ունեն ազգի պահպանության խնդիր: «Եզդիների մեջ գոյություն ունի երեք կաստա` հոգևորականներ կամ շեյխեր, փիրեր և մրիտներ: Եվ այդ կաստաները երբեք միմյանց հետ չեն ամուսնանում: Մենք չունենք նաև խառն ամուսնություններ, և ես` որպես հոգևորական, կտրականապես դեմ եմ այդ միություններին, քանի որ դրանք ապագա չունեն և չեն ծառայում ազգի պահպանման առաքելությանը»,- շեշտեց եզդիների շեյխը` հավելելով, որ բոլոր այն երկրներում, որտեղ կան եզդիներ, նրանք ապրում են իրենց ավանդույթներով և օրենքներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---