Ադրբեջանցի փախստականները պահանջում են իրենց վերադարձնել Հայաստան կամ սպառնում դիմել ինքնահրկիզման (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Չնայած Ադրբեջանի բարգավաճման մասին ադրբեջանական իշխանությունների ողջ քարոզչությանը և այն հայտարարություններին, որ Հայաստանում կյանքն ավելի վատ է, իրենք` ադրբեջանցիները, այդքան էլ չեն ցանկանում հավատալ այդ հեքիաթներին: Դրա վառ ապացույցն են դարձել Ռասուլզադե գյուղի բնակիչների դեմ բողոքի ակցիաները, որոնց մասին հաղորդում է contact.az-ը: Ռասուլզադե գյուղում բնակվող 61 ընտանիքներ անօթևան են մնում: Պատճառը Զիա Բունյաթովի պողոտայի ընդլայնումն է նշված ընտանիքների տները քանդելու հաշվին: Բնակիչները բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպել, որոնք աննկատ են մնացել: Օրերս բնակիչներին ընդունել է Բինագադինյան շրջանի ղեկավարությունը և առաջարկել նրանց փոխհատուցում: Սակայն բնակիչները, ովքեր հիմնակում Հայաստանից փախստականներ են, հայտարարել են, որ առաջարկվող փոխհատուցումը բավարար չէ: Նրանք երեկ և այսօր փորձել են փակել Զիա Բունյաթովի պողոտան: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատները: Բնակիչները հայտարարել են, որ բոլոր միջոցներին կդիմեն փոխհատուցման գումարն ավելացնելու համար: «Օբյեկտիվ ՏՎ» հեռուստաալիքի ռեպորտաժում բողոքող կանանց խումբը սպառնում է վառել իրենց տներն ընտանիքների հետ միասին կամ պահանջում վերադարձնել իրենց Հայաստան: Տուժած տատիկներից մեկը հայտարարել է, որ նրան կամ պետք է վերադարձնեն Հայաստան կամ նոր տուն տան: Մեկ այլ կին սպառնում է հրկիզել իրեն կամ ետ վերադառնալ Հայաստան, որտեղ նա մարդավայել վերաբերմունքի կարժանանա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |