Թուրքիան սպառնում է Ռուսաստանի «ծանր դրությամբ», եթե նա Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնի Հայաստանին![]() 10 օգոստոսի 2012 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի Ազգայնական շարժման կուսակցության պատգամավոր, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) տնօրեն Սինան Օհանը SalamNews-ին հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այլ հարցերում կաջակցի Ադրբեջանին: «Պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը ստիպված չի լինի օգնություն խնդրել Թուրքիայից կամ այլ պետություններից… Իսկ մտքերն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի կցուցաբերի ռազմական և այլ բնույթի աջակցություն, մնացել են անցյալում»,- նշել է Օհանը: Նրա խոսքով, «ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը չպետք է ապրեն միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերելու երազանքներով, որովհետև հիմա Ադրբեջանը նախկին թույլ պետությունը չէ, և համաշխարահյին հանրությունը նույնպես չի լռի»: «Պատերազմ սկսվելու դեպքում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան թույլ չեն տա Ռուսաստանին օգնություն ցուցաբերել Հայաստանին: Եթե Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն ցույց տա, դա հակամարտության մեջ կներքաշի ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և այլ երկրներին: Եթե Ռուսաստանը, չնայած դրան, ցանկանա օգնել Հայաստանին, խնդրեմ, թող օգնի, բայց թող միաժամանակ չմոռանա, որ այդ ժամանակ այդ պատերազմը ծանր դրության մեջ կդնի հենց Ռուսաստանին»,- ասել է Սինան Օհանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |