ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ ԵՆ ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՓՈՐՁԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - «Վերջերս անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալների համաձայն` հայերը սկսել են իրենց հավատը կորցնել Մոսկվայի հետ առանձնահատուկ հարաբերություններին նախապատվություն տալուց: Այդ պնդումները հաստատվում են` հոկտեմբերին «Vox Populi» կազմակերպության կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Երեւանի բնակչության մոտ 72%-ը գերադասում է, որ Հայաստանը լինի ընդլայնվող Եվրամիության անդամ, այլ ոչ թե ԱՊՀ անդամ», գրում է Հայաստանում բնակվող անկախ փորձագետ Է.Դանիելյանը Eurasianet.org կայքում: Նա նշում է վերջին ժամանակներս հայ-ամերիկյան հարաբերությունների ջերմացումը. «Նախագահ Բուշը վերջերս ստորագրել է հռչակագիր, որտեղ հավանություն է տվել «Հայաստանի հետ առեւտրային նորմալ հարաբերությունների հաստատմանը»: Նախագահի այս քայլը արտացոլում է վերջին ժամանակներս հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավումը»: Հեղինակը նաեւ հիշեցնում է «Դաշնակցություն» կուսակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ «հայկական հասարակությունում աճում է հակառուսաստանյան տրամադրություն եւ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ»: Այդ պատճառների թվում Է.Դանիելյանը նշում է «Հայաստանի համար անշահավետ տնտեսական գործարքը պարտքերի դիմաց եւ անցյալ տարվա աշնանը Վրաստանի հետ ռուսաստանյան սահմանի փակումը»: Այդ ժամանակահատվածում, շարունակում է նա, հայ քաղաքական գոործիչները եւ ԶԼՄ-ները Ռուսաստանի հանդեպ ծավալել էին աննքախադեպ քննադատություն: «Հասարակության մեջ տրամադրության փոփոխությունը նշանակում է, որ Հայաստանում նման հայացքներըն այլեւս չեն ընդունվում որպես լուսանցքային», եզրափակում է փորձագետը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---