Օլիմպիական խաղեր. Արման Երեմյանը կպայքարի բրոնզե մեդալի համար![]() 10 օգոստոսի 2012 - 21:04 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի թաեքվանդոյի մինչև 80 կգ քաշային կարգում հայ մարզիկ Արման Երեմյանը կիսաեզրափակիչում հանդիպեց Արգենտինան ներկայացնող Էդուարդո Կրիսմանիչին: Առաջին ռաունդում պայքարը հավասար ընթացավ, և կողմերից և ոչ մեկը չկարողացավ միավոր վաստակել: Արդեն երկրորդ ռաունդում Հայաստանի ներկայացուցիչն ավելի ակտիվ էր գործում, սակայն մրցակիցը կարողացավ ճիշտ կազմակերպել հակագրոհները և հաղթեց 2:0 հաշվով: Հաղթողի անունը որոշվեց երրորդ ռաունդում: Երեմյանն անընդհատ հարվածներ էր կատարում, սակայն դրանք մաքուր չէին և նրան միավորներ չէին տրվում: Հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, և Երեմյանը չկարողացավ մտնել եզրափակիչ: Նա արդեն հաջորդ մենամարտում կպայքարի բրոնզե մեդալի համար: Մինչ այս, Երեմյանը հաղթանակ էր տոնել Սեբաստյեն Միչաուդի (Կանադա) և հոլանդացի Թոմի Մոլլետի նկատմամբ: Նշենք, որ այս մարզաձևը Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել է 2000 թվականից: Յերեմյանն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին թաեքվանդիստն է, որ մասնակցում է Օլիմպիադային: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |