ԱՆԿԱԽ ՔՐԴՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԳՏՆՈՒՄ Է ԻՐԱՔԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ15 հունվարի 2005 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զիբարին հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, քիչ բան կարելի է անել կանխելու համար քրդական պետության ստեղծումը երկրի հյուսիսում հունվարյան ընտրություններից հետո: Այդ մասին երեկ հաղորդել է Քուրդիստան.ռու պորտալը: Պարոն Զիբարին, որը նույնպես հանդիսանում է Քրդստանի Դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) անդամ, ասել է, որ Իրաքի համար, որը ընտրություններից հետո կդառնա ժողովրդավարական երկիր, ավելի լավ կլինի, եթե նա թույլ տա իր քաղաքացիներին որոշել իրենց ճակատագիրը: «Իրաքը ժողովրդավարական եւ ազատ երկիր եւ ոչիչն կանխորոշված չէ նրա ապագայի համար»: Կայքում բերվում են նաեւ Խորվաթիայում նախկին ԱՄՆ դեսպան Պիտեր Գելբրեյթի խոսքերը, որը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր շվեդական հեռուստատեսությանը. «Բալկաններում ստացած իմ փորձը ինձ հուշում է, որ հնարավոր չէ հետ պահել երկիրը փլուզումից, եթե տարբեր էթնիկ խմբերը դա չեն ցանկանում»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |